Առաքման ժամկետները և պայմանները

Կահույքի առաքումն իրականացնում ենք 1-3 օրվա ընթացքում՝ Հայաստանի ողջ տարածքում: Երևան քաղաքում առաքումն իրականացվում է անվճար, իսկ Երևանից դուրս՝ լրացուցիչ վճարով: Ցանկության դեպքում կարող եք ինքներդ տեղափոխել Ձեր նախընտրած կահույքը մեր պահեստից: Առաքման ժամկետները կարող եք ճշտել վաճառող-խորհրդատուից՝ վաճառքի ձևակերպման ժամանակ: Սովորաբար կահույքն առաքվում է գնում իրականացնելու պահից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Բարձր հարկեր առաքման դեպքում մեր աշխատակիցները կահույքը կտեղափոխեն բացարձակ անվճար: